Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
30.05.2014 | 00:03

«Ո՛վ Հուդայի տունդ և Իսրայելի տունդ, դուք, որ անեծք էիք ազգերի մեջ, պիտի այնպես լինի, որ ես նույնպես ձեզ պիտի փրկեմ, և դուք օրհնություն պիտի դառնաք. քաջալերվեցե՛ք, և թող զորանան ձեր ձեռքերը»։ Այսպես է ասում Ամենակալ Տերը. «Ինչպես խորհեցի ձեզ չարչարել (քանի որ ձեր հայրերը բարկացրին ինձ,- ասում է Ամենակալ Տերը, և ես չզղջացի), այնպես էլ ես վերստին մտածել ու վճռել եմ այս օրերին բարիք անել Երուսաղեմին և Հուդայի տանը։ Քաջալերվեցեք»։


Զաքարիա 8. 13-15

Դիտվել է՝ 1413

Մեկնաբանություններ